Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Լայն կաշեգոտու վրա ամրացված են երկմաս ճարմանդը և փոկերի միջոցով երեք շարք պարսկական 57 դրամ: Գոտու ստորին մասից՝ որպես զարդակախիկներ, օղերի միջոցով կախված են պարսկական 45 դրամ: Ճարմանդը քառանկյուն է, ոչ շատ երկարավուն, մասերից մեկին կից կա հավելված, որի կենտրոնում ամրացված է գմբեթաձև, ուռուցիկ, հյուսածո մի ելուստ: Նման ելուստներ կան նաև ճարմանդի մյուս մասերի վրա, որոնց կենտրոններում ագուցված է մեկական կարմիր ապակի: Կապույտ ապակիներ են ագուցված հավելվածի երկու անկյունում: Ճարմանդի եզրագոտին իրենից ներկայացնում է դրվագազարդ քառաթև ծաղիկների շարք: Ճարմանդի ստրին մասում կան օղակներ, որից կախված են եղել զարդ-կախիկներ:
Նյութը՝ արծաթ, կաշի, ապակիՍտեղծման/Արտադրման վայրը՝ Հյուսիսային ԿովկասՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջՀայտնաբերման ժամանակը՝ 1980թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2677/6
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-468