Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  3սմ լայնությամբ հաստ կաշվե ժապավենի վրա՝ բամբակյա թելից հյուսված փոկի միջոցով ամրացված են երկու մասից կազմված զույգ թռչնագլխի պատկերով, թագաձև վերջավությամբ ճարմանդը, սլաքաձև երկու զարդատախտակ, երեք խաչաձև և երեք աստղաձև զարդակոճակներ: Զարդակոճակների և ճարմանդի էլիպսաձև հավելվածի վրա կա մեկական գմբեթաձև ելուստ: Կատարված է ձուլման, փորագրման, սևադապատման տեխնիկայով: Ոճավորված է բուսական և կենդանական պատկերներով : Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1228/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-200