Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե լայն ժապավենի վրա հագցված են 26 զարդատախտակ՝ ճարմանդի հետ միասին և ամրացված 23 գմբեթաձև զարդակոճակ: Զարդատախտակների վրա կան գմբեթաձև ելուստներ: Զարդատախտակներից երկուսը խաչաձև են: Խաչի երկու թևերը զույգ թռչուններ են : Ճարմանդն ունի սնդուկի ձև, կափարիչով: Կափարիչը բացելով՝ նրա մեջ մտցնում են ճարմանդի մյուս մասը, ապա այն փակվում է: Գոտու ամրացման մեխանիզմն իրականացվում է նշված ձևով: Պատրաստված է ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման տեխնիկայով ամբողջ գոտին զարդանախշված է ծաղկազարդերով: Վարպետի դրոշմը՝ մարդու գլուխ, անուն-ազգանվան սկզբնատառերը՝ «КГ», արծաթե հարգանիշը՝ 84°:
Նյութը՝ արծաթ, սևադ, կաշիՍտեղծման/Արտադրման վայրը՝ Սյունիք- ԱրցախՀայտնաբերման վայրը՝ ՀԱՊԹՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարՀայտնաբերման ժամանակը՝ 1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
824
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-174