Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա բրդյա փոկի միջոցով ամրացված են երկու մասից կազմված ճարմանդը, արծվագլխի պատկերով 2 զարդատախտակ, 4 խաչաձև, 4 աստղաձև զարդակոճակներ: Ճարմանդի մասերից մեկին կից կա էլիպսաձև հավելված, որի վրա, ինչպես նաև ճարմանդի մյուս մասերի ու զարդատախտակների վրա կան գմբեթաձև ելուստներ: Արծաթյա ամբողջ մասը փորագրման և սևադապատման տեխնիկայով զարդանախշված է: . Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի, բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  664/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-86