Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Բամբակյա թելից հյուսած կտորի վրա ամրացված է երկմաս գորտաձև ճարմանդը և ուղղանկյուն, երկարավուն 11 զարդատախտակ: Վերջիններիս մի եզրին ամրացված է մեկական ցորենի հատիկաձև մեծ ելուստ: Աշխատանքը կատարված է կռման տեխնիկայով, ապա՝ փորագրման և սևադապատման տեխնիկայով զարդանախշված բուսական պատկերներով: Կենտրոնական զարդանախշը վերցված է վարսանդաձև հորինվածքի մեջ: Ճարմանդի մասերի կենտրոնական զարդանախշը ութթևանի ծաղիկ է:
Լայնություն (սմ)՝ 4Երկարություն (սմ)՝ 63Նյութը՝ արծաթ,սևադ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ Նոր ԲայազետՀայտնաբերման վայրը՝ ՀոկտեմբերյանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարՀայտնաբերման ժամանակը՝ 1987թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6879
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-760