Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե նեղ կաշեգոտուն հագցված են երկելուստ, կորավուն իրանով, էլիպսաձև ուռուցիկ ճարմանդը և երկու տիպի 52 զարդատախտակ՝ ճարմանդի երկրորդ մասի հետ միասին: Զարդատախտակներից յուրաքանչյուրի կենտրոնում կա մեկ,շուրջը՝ հատիկանախշ, գնդաձև ելուստ: Ունի ժանյակ: Աշխատանքը կատարված է կռման տեխնիկայով, իսկ զարդանախշումը՝ փորագրման, սևադապատման և ոսկեջրման: Հիմնական զարդանախշերը ոճավորված բուսապատկերներ են: Հակառակ կողմում դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84°, վարպետի անուն-ազգանվան սկզբնատառերը՝ «ЕБ» և դրոշմի տարբերանշանը:
Լայնություն (սմ)՝ 2.5Երկարություն (սմ)՝ 82Նյութը՝ արծաթ, կաշի, սևադ,ոսկեջուրՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4875/7
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-619