Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենի վրա բամբակի կտորի միջոցով ամրացված են յոթ խաչաձև , երեք աստղաձև զարդակոճակներ, բացվող կոկոնի նմանվող վերջավորություն ունեցող երկու զարդատախտակներ և երկու մասից կազմված ճարմանդը։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա մեկական գմբեթաձև ելուստներ, ամենամեծը՝ էլիպսաձև հավելվածի վրա։Ճարմանդի մասերի, ինչպես նաև զարդատախտակներից յուրաքանչյուրի վրա կա երկուկան շրջանաձև անցքեր։ Պատրաստված է ձուլման տեխնիկայով , ապա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական զարդանախշեր։
Նյութը՝ արծաթ, սևադ, կաշի, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՍյունիքՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարՀայտնաբերման ժամանակը՝ 1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
739/25
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-101