Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենի վրա բամբակյա թելով հյուսած փոկի միջոցով ամրացված են երեք խաչաձև , երկու աստղաձև զարդակոճակներ, սրածայր վերջավորությամբ երկու զարդատախտակներ և երկու մասերից կազմված ճարմանդը։ Պատրաստված է ձուլման տեխնիկայով , ապա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական և կենդանական զարդանախշեր ։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա մեկական գմբեթաձև ելուստներ , ամենամեծը՝ էլիպսաձև հավելվածի վրա։Զարդատախտակների և ճարմանդի մասերից յուրաքանչյուրի վրա կան երկուական շրջանաձև անցքեր։
Նյութը՝ արծաթ, սևադ, կաշիՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՍյունիքՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջՀայտնաբերման ժամանակը՝ 1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
743/21
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-103