Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենը երեսպատված է թավշով, որի վրա ամրացված է ցարական, երկշարք, 19-րդ դարի երկրորդ կեսի 36 դրամ, և երեք շարք 88 արույրի կոճակ, որոնք ամրանում են ոսկեջրած մետաքսաթելի հյուսվածքին, իսկ վերջինս՝ թավշին: Գոտու ստորին մասում ամբողջ երկարությամբ ձգվում է արծաթյա շղթա, որին օղերով ամրացված են 10 կոպեկանոց դրամներ: Ճարմանդը բաղկացած է 2 մեծ զարդատախտակից: Զարդատախտակներից մեկի շարունակությունը կազմում է սկավառակաձև հավելվածը, որի կենտրոնում կա արծաթաթելից հյուսված մի վարդակ: Վարդակի 2 խումբ շրջագծեր իրարից բաժանվում են ագուցված 12 գունավոր ապակիներով, հյուսածո, հատիկանախշ, գմբեթաձև կոճակներով: Զարդատախտակների վրա փորագրման և սևադապատման եղանակով պատկերված են բուսական զարդանախշեր:
Նյութը՝ արծաթ, ոսկեջուր, սևադ, արույր, կաշի, թավիշ, գունավոր ապակի, մետաքսաթելՍտեղծման/Արտադրման վայրը՝ Հյուսիսային ԿովկասՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարՀայտնաբերման ժամանակը՝ 1978թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
194/1
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-35