Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենին հագցված են խորանատիպ կտրվածքներով, ուղղանկյուն հենքով թամբաձև ճարմանդը և 16 երկար, ուղղանկյուն զարդատախտակներ, որոնք մի եզրին ունեն վերադիր ծաղկեփնջաձև ելուստ, որը նստում է հարակից զարդատախտակի վ րա: Ճարմանդի կողմից առաջին զարդատախտակի ստորին մասից կաշվե նեղ ժապավեններով կախված է ուղղանկյուն, նեղ կափարիչով մի մասնատուփ: Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով, իսկ զարդանախշումը՝ փորագրման և սևադապատման: Պատկերված են ոճավորված բուսապատկերներ, իսկ վերջին զարդատախտակի վերջավորության վրա նաև ձկնաձև սափոր և ծաղկեփնջով ծաղկաման: Ստորին մասում գոտին ունի հատիկանախշ ժանյակ: Հակառակ կողմում դրոշմված են պատրսատող վարպետի ազգանունը՝ «АИРАПЕТОВ», արծաթի հարգանիշը՝ 84° և դրոշմողի տարբերանշանը՝ դեպի ձախ նայող կնոջ գլուխ:
Լայնություն (սմ)՝ 3Երկարություն (սմ)՝ 86Նյութը՝ արծաթ, սևադ, կաշի, ոսկեջուրՍտեղծման/Արտադրման վայրը՝ Հյուսիսային ԿովկասՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարՀայտնաբերման ժամանակը՝ 1988թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7015
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-785