Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ներդիր ձողերի միջոցով իրար են միացված երկմաս ճարմանդը և 7 զարդատախտակ: Ճարմանդը եռագորտերի միասնություն հիշեցնող ոճավորված տեսակն է: Երրորդ գորտը ձևափոխված է. իր փոխարեն հանդես է եկել էլիպսաձև հավելված; Զարդատախտակները լայն են, երկար, ուղղանկյուն: Ճարմանդի մասերի և զարդատախտակների կենտրոնում ամրացված են մեկական գմբեթաձև ելուստներ, որոնց կենտրոնում ագուցված են մեկական փիրուզներ: Նմանատիպ փիրուզներ են ագուցված նաև անկյուններում: Տախտակները պատրաստված են ձուլման տեխնիկայով, իսկ զարդատախտակները՝ հյուսման և հատիկանախշման: Ոսկեջրած է: Հակառակ կողմում դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84° և վարպետի անվանատառերը՝«OK»: Լայնություն (սմ)՝  11.5 Երկարություն (սմ)՝  89 Նյութը՝  արծաթ,ոսկեջուր, փիրուզ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կարին Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6894/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-764