Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Կնոջ հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենի վրա հագցված են 17 զարդատախտակ և ճարմանդն իր զարդատախտակով: Ճարմանդը թամբաձև է, մեծ, կից ամրացված է զարդատախտակ: Զարդատախտակները երկարավուն են, ուղղանկյուն, լայն, մի եզրն ունի հատիկանախշ, օղակաձև, ալիքավոր ձևավորում, յուրաքանչյուր զարդատախատկի կենտրոնում կա մի փոքրիկ գմբեթաձև, իսկ լայնության վրա՝ եզրին, ցորենի հատիկաձև ելուստ: Զարդատախտակի կենտրոնի զարդանախշը բուսական է: Կատարված է ձուլման, փորագրման, սևադապատման, հատիկանախշման, ոսկեզօծման տեխնիկայով: Զարդանախշը բուսական է և երկրաչափական: Ունի 15 զարդագոտի: Զարդատախտակների հակառակ երեսին դրոշմված է արծաթի հարգանիշը՝ 84°
Նյութը՝ արծաթ, կաշի, սևադ,ոսկեջուրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՇիրակՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարՉափս՝ 3.5 x 86 սմՔաշ (գր)՝ 809.4Հայտնաբերման ժամանակը՝ 1980թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2414/16
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-429