Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գոտին քանդված է, բաղկացած է երկու մասից՝ ճարմանդից՝ երկու ուռուցիկ, մեկ հարթ, մեկ խաչաձև, դրամ-զարդակոճակներից և սլաքաձև երկու զարդատախտակից: Ուռուցիկ և հարթ զարդակոճակները հյուսածո են և հատիկանախշ: Աշխատանքը կատարված է ձուլման, փորագրման և սևադապատման տեխնիկայով: Զարդանախշը սևադապատ բուսազարդ է, առավել ակնառու ընդգծված են ծաղկամոտիվները: Ճարմանդի հակառակ երեսին դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84°, դրոշմագրի տարբերանշանը՝ մարդու գլուխ և ամենայն հավանականությամբ պատրաստող վարպետի անուն-ազգանվան սկզբնատառերը՝ «XE»:
Նյութը՝ արծաթ, սևադ.Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՍյունիքՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XX դարի սկիզբՔաշ (գր)՝ 157.6Հայտնաբերման ժամանակը՝ 1980թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2625/13
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-454