Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Բամբակյա ամուր, տարբեր գույնի շերտերով նախշազարդված ժապավենի վրա ամրացված են հինգ շերեփուկաձև, չորս վարդակաձև զարդակոճակներ և գոտու ճարմանդը: Բոլորն էլ կատարված են մանրանուրբ հյուսվածքների օգտագործմամբ: Վարդակաձև կոճակների մեջ օգտագործված են նաև խոշոր գնդիկներ: Ճարմանդի տախտակներից մեկին կցված է հավելված, որի վրայից մանրանուրբ հյուսվածքներով հարդարված շրջանակն ընկած է:
Նյութը՝ արծաթ, բամբակ.Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՍյունիքՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XX դարի սկիզբՔաշ (գր)՝ 156.8Հայտնաբերման ժամանակը՝ 1980թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2423/7
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-433