Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
4 սմ լայնությամբ արհեստական կաշվե ժապավենի վրա բամբակյա թելից հյուսված փոկի միջոցով ամրացված են 2 մասից կազմված գորտաձև ճարմանդը, զույգ թռչնագլխի պատկերով 2 զարդատախտակ, 2 խաչաձև, 3 աստղաձև զարդակոճակներ։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա գմբեթաձև 1 ելուստ (պոկված է ճարմանդի էլիպսաձև հավելվածի ելուստը)։ Կատարման տեխնիկան՝ ձուլում, փորագրում, սևադապատում։ Զարդանախշը՝ ոճավորված բուսական և կենդանական (նաև թռչնակերպ), երկրաչափական պատկերազարդումներ։
Նյութը՝ արծաթ, սևադ, արհեստական կաշիՍտեղծման/Արտադրման վայրը՝ Սյունիք- ԱրցախՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դար 90-ական թթՔաշ (գր)՝ 325.9Հայտնաբերման ժամանակը՝ 1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1228/8
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-200