Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
3,8 սմ լայնությամբ կաշվե ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են 2 մասից կազմված գորտաձև ճարմանդը, զույգ թռչնագլխի պատկերով 2 զարդատախտակ, 4 խաչաձև, 4 աստղաձև զարդակոճակներ։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա գմբեթաձև մեծ ելուստ (ամենամեծը՝ ճարմանդի էլիպսաձև հավելվածի վրա)։ Կատարման տեխնիկան՝ ձուլում, փորագրում, սևադապատում։ Զարդանախշը՝ ոճավորված բուսական և կենդանական (նաև թռչնակերպ), երկրաչափական զարդապատկերներ, կիսալուսիններ, աստղեր։
Նյութը՝ արծաթ, սևադ, կաշիՍտեղծման/Արտադրման վայրը՝ Սյունիք- ԱրցախՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջՔաշ (գր)՝ 350.3Հայտնաբերման ժամանակը՝ 1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1228/10
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-200