Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Բաղկացած է կաշվե ժապավենի վրա հագցված 13 զարդատախտակից և ճարմանդից։ Զարդատախտակները կատարված են ձուլման տեխնիկայով, նրանց ներքին եզրը հարդարված է ալիքաձև մասերով։ Նրանք փորագրազարդարված են բուսանախշերով, որոնց վրա կան նաև Սևադապատված մասեր։ Տախտակների մի ծայրին կան էլիպսաձև ելուստներ, որոնք նայում են մյուս հարևան տախտակի 2-րդ ծայրին փորված կիսաէլիպսներին։ Այս վերջին տեղում դրոշմված է խարսխաձև դրոշմ, բացի մեկից։ Մեկ զարդատախտակ առանց էլիպսաձև մասի է։ Տախտակների հակառակ երեսին դրոշմված է արծաթի հարգանիշը՝ «84» և խարսխաձև նշան, ինչպես նաև «АГ» տառերը։ Գոտու ճարմանդը պոկված է, այն կոնաձև է, որը սայրի միջոցով ամրացված է իր ճարմանդի տախտակին, որի վրա գրված են «ՍՍ» տառերը։
Նյութը՝ արծաթ, կաշի, սևադՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՇիրակՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջՔաշ (գր)՝ 538.6Հայտնաբերման ժամանակը՝ 1980թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2423/20
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-433