Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Բաղկացած է երկու մասից կազմված ճարմանդից և ռուսական 20 կոպեկանոց 1861-1915թթ. 24 դրամներից, կա նաև երկու հատ 10 կոպեկանոց և մեկ պարսկական դրամ: Ճարմանդի մասերից մեկն ունի կլոր հավելված, որի կենտրոնական մասում վեր է խոյանում գմբեթաձև մի մեծ ելուստ, որի շրջակայքը զարդանախշված է շրջազարդերով: Ճարմանդն ուղղանկյուն է, ներքևի մասում ունի օղակներ, որտեղից հավանաբար կախված են եղել դրամներ: Կատարված է ձուլման, փորագրման, սևադապատման տեխնիկայով: Հիմնական զարդանախշը բուսական, երկրաչափական է:
Նյութը՝ արծաթ, սևադ, մետաղի համաձուլվածքՍտեղծման/Արտադրման վայրը՝ Հյուսիսային Կովկաս կամ ԱրցախՀայտնաբերման վայրը՝ ՀԱՊԹՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XX դարի սկիզբՉափս՝ 20 x 7.5 սմՔաշ (գր)՝ 319.6Հայտնաբերման ժամանակը՝ 1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3044/4
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-486