Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենին հագցված են խորանատիպ կտրվածքներով, նստուկով, թամբաձև ճարմանդը և լայն, ոչ երկար 44 զարդատախտակ, որոնք եզրերին ունեն աղեղնաձև դեպի ներս և դուրս կտրվածքներ այնպես, որ հարակից զարդատախտակները հագնում են իրար՝ ստեղծելով սեղմ շարք: Գոտին ստորին մասում ունի ժանյակ: Վերջին զարդատախտակից կախված է շղթա: Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով, ապա փորագրման, սևադապատման, ոսկեջրման և հատիկանախշման միջոցով զարդանախշվել է: Պատկերված են ոճավորված բուսապատկերներ: Հակառակ կողմում դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84°, պատրաստող վարպետի անվանատառերը՝ «ВГ»:
Նյութը՝ արծաթ, սևադ, կաշի, ոսկեջուրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱլեքսանդրապոլՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջՉափս՝ 86 x 4Քաշ (գր)՝ 795.9Հայտնաբերման ժամանակը՝ 1987թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6894/3
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-764