Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենին հագցված են առանց հենքի թամաբաձև ճարմանդը և 58 երկու տեսակի զարդատախտակներ՝ մի մասն աղեղնաձև դեպի ներս կտրվածքով, մյուս մասը՝ դեպի դուրս: Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով, իսկ հարդարումը՝ փորագրման և սևադապատման: Աղեղնաձև դեպի ներս կտրվածքով զարդատախտակներն ավելի լայն են և կենտրոնում ունեն գմբեթաձև ելուստ, իսկ դեպի դուրս կտրվածքովը՝ համեմատաբար փոքր ելուստ, իսկ շուրջը ութթևանի աստղ: Զարդատախտակների մնացած մասը ծածկված է ոճավորված բուսական զարդանախշերով: Ճարմանդի դիմային կողմերում և կենտրոնական զարդատախտակի վրա շատ խորը փորագրված են ծաղկազարդեր: Ստորին մասում գոտին ունի եռաձև, կիսալուսնաձև ձևավորմամբ ժանյակ: Հակառակ կողմում դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84°, տարբերանշանը՝ խաչը բռնած երկու ձեռք, վարպետի անուն-ազգանվան սկզբնատառերը՝ «ИС»:
Նյութը՝ արծաթ, կաշի, սևադՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՇիրակՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջՉափս՝ 74 x 3.5Քաշ (գր)՝ 510.1Հայտնաբերման ժամանակը՝ 1984թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4875/4
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-619