Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե նեղ ժապավենի վրա հագցված են երկմաս ճարմանդը և 9 երկարավուն, ուղղանկյուն-քառանկյուն զարդատախտակներ: Ճարմանդի առանձին մասերը ոճավորված գորտաձև են, մյուսներից երկուսի կենտրոնում կա ծաղկաձև մեկական ելուստ, իսկ ճարմանդին կից կա էլիպսաձև հավելվածի կենտրոնում մի մեծ գմբեթաձև ելուստ: Զարդատախտակների մի կողմում ամրացված է երկնիստ, կորավուն, հատիկաձև ելուստ: Հիմնական աշխատանքը կատարված է կռման, իսկ հարդարման աշխատանքները՝ փորագրման և սևադապատման միջոցով: Զարդատախտակների կենտրոնում պատկերված են մեկական քառաթև, խաչաձև բուսահորինվածքներ, իսկ շուրջը՝ ոճավորված բուսապատկերներ:
Նյութը՝ արծաթ, սևադ, կաշիՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՍյունիքՀայտնաբերման վայրը՝ ԹբիլիսիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XX դարի սկիզբՉափս՝ 74 x 7Քաշ (գր)՝ 377.7Հայտնաբերման ժամանակը՝ 1983թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4260/6
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-561