Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Կնոջ հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշեգոտու վրա փոկի միջոցով ամրացված են ճարմանդը և 16 զարդատախտակ: Ճարմանդը ութաձև է, ցանցկեն, վերադիր զարդատախտակով, ունի վերադիր, թիթեռաձև, կենտրոնում՝ ծաղկաձև մի զարդ: Վերադիր ողջ զարդի աշխատանքը կատարված է հյուսածո տեխնիկայով: Զարդատախտակները քառանկյուն են, իրար միանում են ներդիր ձողերով, յուրաքանչյուր անկյունում կա գմբեթաձև մի ուռուցիկ ելուստ: Զարդատախտակների կենտրոնական մասը ձվաձև է, ուռուցիկ: Զարդատախտակները պատրաստված են ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով զարդանախշվել են: Ողջ գոտին ոսկեջած է:
Նյութը՝ արծաթ, կաշի, սևադ, ոսկեջուրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՎանՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջ XX դարի սկիզբՉափս՝ 77 x 5 սմՔաշ (գր)՝ 470.3 գրՀայտնաբերման ժամանակը՝ 1980թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2677/8
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-468