Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գոտին բաղկացած է երկմաս ճարմանդից, որոնք հիշեցնում են ոճավորված գորտի պատկերներ: Մասերից մեկն ունի էլիպսաձև հավելված: Ունի ներդիր ձողերով իրար միացված ուղղանկյուն, երկարավուն 5 զարդատախտակ: Պատրաստված են ձուլման և կռման տեխնիկայով, իսկ վերադիր զարդաթիթեղները՝ հյուսման և հատիկանախշման: Զարդատախտակների մակերեսը ծածկված է հյուսածո-նշաձև զարդանախշերով, որոնք հարդարված են հատիկներով: Զարդատախտակների չորս անկյունում, ճարմանդի մասերի վրա ագուցված են փիրուզներն: Զարդատախտակների և ճարմանդի երեք մասի կենտրոնում ամրացված են մեկական գմբեթաձև ելուստներ: Ճարմանդի և զարդատախտակների վրա դրոշմված է արծաթի հարգանիշը՝ 84°: Գոտին ոսկեջրած է:
Լայնություն (սմ)՝ 9Երկարություն (սմ)՝ 68Նյութը՝ արծաթ, փիրուզ, ոսկեջուրՍտեղծման/Արտադրման վայրը՝ Կարին- ԱխալցխաՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջՀայտնաբերման ժամանակը՝ 1988թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6866/2
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-757