Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կաշվից պատրաստված գոտի է, որի վրա ամրացված են 10 գնդաձև և 1 ծաղկաձև արծաթե դետալներ: Սրանց աջ և ձախ կողմերում հաջորդում են ուղղանկյուն տափակ թիթեղներ, որոնց վրա կան խառը փորագրություններ, հետո՝ երկգլխանի արծվի պատկերով դետալներ: Ծայրերից մեկի վրա երկարավուն արծաթե գեղեցիկ նախշազարդված ծայրակալ է ամրացված, որի ներսում երկարավոն ձող է հագցված: Ծայրերին կան նաև կաշեփոկը գրկող 9 քառանկյունի տափակ օղակներ: Մակերեսները նախշազարդված են: Նյութը՝  Կաշի, արծաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1969 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-294 Բաժնեհաշվառանիշ՝  Թ.Մ.-7