Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են ութաձև ճարմանդը՝ հյուսածո, ցանցկեն, հատիկանախշ վերադիր զարդատախտակով և վերմակերեսային, թիթեռաձև, կենտրոնում ծաղկաձև ձևավորմամբ զարդահորինվածքով և տասնհինգ զարդատախտակներ: Զարդատախտակները քառանկյուն են, յուրաքանչյուր անկյունում մեկ գնդիկ կա, կենտրոնական մասը էլիպաձև է, ուռուցիկ: Զարդատախտակներն իրար են միանում ներդիր ձողերով, որոնք վրայից ծածկված են նեղ զարդագոտիներով: Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  493.8 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2509/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-443