Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են երկու մասից կազմված ճարմանդը, երկու զարդատախտակներ, չորս խաչաձև և երկու աստղաձև զարդակոճակներ: Ճարմանդը գորտաձև է թռչնագլխի պատկերով, կենտրոնում ամրացված է գմբեթաձև ելուստ: Մասերից մեկն ունի ձվաձև հավելված: Զարդատախտակները երկարավուն են, ծնող զույգի պատկերով, ունեն մեկական գմբեթաձև ելուստ: Զարդանախշված է բուսական զարդամոտիվներով: Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք-Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  283.5 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1589/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-291