Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Կնոջ հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենի վրա հագցված են գմբեթաձև ճարմանդը և 44 զարդատախտակներ: Զարդատախտակներից մեկը կողքերին ունի աղեղնաձև ելուստներ, իսկ հաջորդը՝ դեպի ներս աղեղնաձև կտրվածք, այնպես որ ելուստները մտնում են կտրվածքների մեջ և առաջանում է զարդատախտակների սեղմ շարք: Զարդատախտակների կենտրոններում կան փոքրիկ գնդաձև ելուստներ, ամփոփված մանր հատիկանախշերի մեջ: Ստորին եզրը ունի ալիքաձև ժանյակ:
Նյութը՝ արծաթ, սևադ, կաշիՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱրցախՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1881թ.Քաշ (գր)՝ 760.9Հայտնաբերման ժամանակը՝ 1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
793
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-143