Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Գորգ «Ադրբեջանական ԽՍՀ 50-ամյակը»- կարմիր մանրանախշ ռոմբաձև դաշտի կենտրոնում՝ սպիտակ շրջանակի մեջ, պատկերված է Ադրբեջանական ԽՍՀ գերբը, որից վերև և ներքև, դարձյալ սպիտակ ֆոնի վրա, կա գրություն՝ վերևում գրված է՝«50», ներքևում՝ «Азерб ССр»: Դաշտի ստորին եռանկյունաձև հատվածի դարչնագույն անկյուներում պատկերված են նստած կարմրազգեստ աղջիկներ, իսկ վերինում՝ նավթի աշտարակներ: Ունի քառագոտի շրջանակ՝ մեկը լայն է, երեքը՝ նեղ, հիմնականում ծաղկային զարդանախշերով: Գույներն են կարմիրը, բեժը, կանաչը, սպիտակը և սևը:
Նյութը՝ բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱդրբեջանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1970 թ.Չափս՝ 220 x 160 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 12826