Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի հիմնագույնը կարմիր, դաշտի կենտրոնում կապույտ ու երկնագույն բուսանաշխ վարդյակ է ,շուրջը՝ երկայնական,ավելի փոքր ևս երկու ոճավորված բուսանախշ վարդյակներ: Ամբողջ դաշտը զարդանաշխված է կանոնավոր ոճավորված տարբեր բուսապատկերներով: Եզրագոտին ունի երկուական նեղ՝ մանր բուսանախշով և մեկ լայն՝ ոճավորված բուսական զարդապատկերներով շերտեր: Վերին եզրին՝ բաց դարչնագույնի մեջ կարմիրով՝ ռուսերեն արձանագրություն: Ունի կարպետահյուս մաս, կարճ ծոպեր:
Ձևը՝ ուղղանկյուն
Խտությունը՝ 35 x 35 հանգույց
Հանգույցի տիպը՝ 1,5
Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, սպիտակ
Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, կարմիր
Գույները՝ արհեստական
Արձանագրությունը՝ ՈՒնի ռուսերեն գրություն՝«Сороковой годовшине Арм.ССР»/նվիրված Հայկական ՍՍՀ կազմավորման 40 –ամյակին/
Նկարիչ՝ Հակոբ Քեշիշյանի էսքիզովԼայնություն (սմ)՝ 243Երկարություն (սմ)՝ 392Նյութը՝ ա. հենք ՝բամբակ, միջնաթել՝ բամբակ, գ. խավ՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Երևան, «Հայգորգ» ա/մՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1969թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 2359