Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մուգ կապույտ հիմնադաշտի կենտրոնում զետեղված է բուսաժապավեններից կազմված շրջանաձև խոշոր մեդալիոն, որի չորս կողմերում կան «Գուհար» գորգին բնորոշ մեկական քնարաձև ճոխ հորինվածքներ։ Դաշտի չորս անկյուններում կան մեկական ոճավորված վիշապապատկերներ, վերջիններս ամբողջովին բուսական հորինված են ներկայացնում։ Գոտևորում է մեկ լայն և չորս նեղ գոտիներ։ Կենտրոնական գոտու վրա չորս անգամ կրկնվում է «1980» գրությունը։
Լայնություն (սմ)՝ 220Երկարություն (սմ)՝ 319Նյութը՝ բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1980թ.Հայտնաբերման ժամանակը՝ 27.11.1982թ.Վարպետ՝ Մ․ ՎարդանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5432
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2300