Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Գորգ «Հայաստանի ԼԿԵՄ 50-ամյակ»- մուգ կարմիր դաշտի վերևի և ներքևի մասերում ուղղանկյուն շրջանակների մեջ սև և սպիտակ գույներով պատկերված է միջինասիական գորգերին բնորոշ զարդամոտիվը: Կենտրոնում նույն գույներով լայնակի ձգվող նեղ գոտի է՝ երկու կողմերով դեղին գույնով գործած ռուսերեն գրություն: Շրջանակը ունի երկրաչափական կրկնվող զարդանախշ, վերևի և ներքևի եզրերին կարպետահյուս սպիտակ շերտ և ծոպեր: Գորգը նվեր է Թուրքմենիայի երիտասարդության կողմից:
Նյութը՝ բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԹուրքմենիաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1971 թ.Չափս՝ 80 x 43 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 12825