Գորգ «Հայկական նկար»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ գորգադաշտի կենտրոնում օվալաձև մեդալիոն է եղնիկների, ճյուղերի պատկերներով: Մեդալիոնը երիզված է ոճավորված շուշաններով, թռչնապատկերներով, ցորենի հասկերով, պտղատու ճյուղերով: Վերևի և ներքևի հատվածներում վահանների մեջ զույգ արագիլներ են: Հեղինակ՝  էսքիզը՝ Հակոբ Քեշիշյանի Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  200 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1934թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 23