Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Գորգ- կապույտ քառակուսի դաշտի վրա կլոր շրջանակի մեջ Հայաստանի հանրապետության զինանշանն է՝ Արարատ լեռը, վերևում ճառագայթներ արձակող հնգաթև կարմիր աստղ՝ մուրճ ու մանգաղով, երկու կողմերում՝ ցորենի հասկ, ներքևում՝ խաղողի ողկույզ: Դաշտի չորս անկյուններում միանման ծաղիկներ ու տերևներ են: Շրջանակված է լայն ծաղկանախշ երիզով: Երկու ծայրերին ունի երկար սպիտակ ծոպեր: Զինանշանի շրջանակի մեջ կա հայերեն գրություն՝ «Հայկական Խորհրդային հանրապետություն 1920-1945»:
Նյութը՝ բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ Իրան, Նոր ՋուղաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի 1-ին կեսՉափս՝ 35 x 35 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 1239