Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Դաշտը՝ կարմիր, մեկ ընդհանուր հորինվածքով, կենտրոնում խաչադիր խոշոր զարդամոտիվ է, որի չորս թևերին զույգ-զույգ կենաց ծառեր, ոճավորված թռչուններ, վիշապներ, հավերժության խորհրդանիշեր են և այլն: Դաշտի ծայրերին պատկերված են ոճավորված վիշապակերպ սխեմատիկ պատկերներ, որոնք շրջապատված են կենաց ծառերի, թռչունների, բուսական զարդապատկերներով: Ունի երեք համաչափ զարդագոտի՝ երկուսը կանաչ ֆոնով, միանման բուսական զարդանախշով,մեկը՝ բաց դարչնագույնի վրա մանր ծաղկազարդերով:
Ձևը՝ ուղղանկյուն
Խտությունը՝ 27 x 22 հանգույց
Հանգույցի տիպը՝ կրկնակի
Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, դարչնագույն
Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 1, շագանակագույն, դարչնագույն
Գույները՝ բնական, արհեստական
Հեղինակ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 150Երկարություն (սմ)՝ 280Նյութը՝ ա. հենք՝բուրդ, բ. միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԶանգեզուրՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի առաջին կեսՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 2849-2