Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մուգ կապույտ հիմնադաշտը զարդարված է երկու կողմից սլաքաձև ուղղանկյունաձև 5 հորինվածքներով, որոնք իրենց մեջ պարունակում են պտղաբերություն խորհրդանշող «կենաց ծառեր»: Դաշտի մնացած մասը լի է քնարաձև փոքրիկ պատկերներով, վարդյակներով, ծաղկանախշերով ու կեռանախշերով: Ներքևի մասուոմ, կենաց ծառի երկու կողմերում պատկերված են հայկական տարազներով կանայք, որոնք իրենց ուսերին կրում են սափորներ: Գորգն ունի երեք զարդագոտի: Կենտրոնի լայն, դեղնավուն հիմնագորյնով եզրագոտին զարդարված է վարդյակներով կենաց ծառերով: Ներքին գոտին՝ կարմրավուն հիմնագույնով զարդարված է փոքրիկ շեղանկյուններով, որոնք ունեն 4 ելուստներ: Արտաքին եզրագոտին զարդարված է եռանկյունաձև հորինվածքներով, վերջիններս իրենց մեջ պարունակում են ծաղկանախշեր: Արտաքին եզրագոտու վրա կա արձանագրություն «Միլետա Վ.» հեղինակի անունը:
Հեղինակ՝ էսքիզ՝ Միլետա ՎարդանյանԼայնություն (սմ)՝ 149Երկարություն (սմ)՝ 202Նյութը՝ բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1983թ.Հայտնաբերման ժամանակը՝ 14.01.1984թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4603
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2523