Թեմա՝
Կահավորանք
Ենթաթեմա՝
Հարդարման և կահավորման տարրեր
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հիմնագույնը կարմիր է : Կենտրոնական դաշտի հիմնական տարրը դիմահայաց խոյեղջյուրներից եվ քառաթերթ վարդակից կազմված հորինվածք է: Դաշտի եզրերն էլ գեղազարդված են դաշույնանման զարդերի մեկական շարքով: Ունի յոթ գոտի՝ լայնը գեղազարդված է «Քուֆի» զարդանախշով, մյուսները աստղազարդով են ու գալարանախշով: Ծայրերն ավարտվում են հյուսածո ծոպերով: Ունի ցածր ու հավասարաչափ խավ: Գորգի այս տիպը հայտնի է «Փիրեբեդիլ» եվ «Խանչալու» անուններով :
Տեխնոլոգիական բնութագիրը -Կրկնահանգույց: Հենքը բուրդ, բաց շագանակագույն, երկթել: Միջնաթելը՝ սպիտակ բամբակ, խտությունը՝ 50x 48 սմ , եզրային հյուսվածը մեկ շարք փաթույթ: Գույները՝ բնական ներկանյութերից, 13 գույն-բաց եվ մուգ եվ մուգ կարմիր, մուգ կապույտ, կանաչ , բաց եվ մուգ շականակագույն, սպիտակ, փիրուզագույն, մոխրագույն, մանուշակագույն, դեղնականաչ, մեղրագույն, երկնագույն :
Փորձագիտական եզրակացություն N 00660 20.05.2013 թ.:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1548 78
Հիմնական հաշվառանիշ՝
ԱԻ ՀՖ4200