Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր գորգադաշտի վրա պատկերված են երեք ութանկյուն, կեռազարդ շրջանակներ: Գորգադաշտը հարդարված է երկրաչափականացված վարդակներով, թռչնապատկերներով, թեք տերևանախշերով, անկյունային հատվածներում մեկական կոկոնանախշերով: Դաշտը եզերված է «շուշանանախշով»: Ունի երկու եզրագոտի. ներքինը լայն է՝ հարդարված «գինու բաժակ» կոչվող նախշով, արտաքին եզրագոտին՝ խաչահիմք ծաղկանախշերով և թեք տերևանախշերով:
Լայնություն (սմ)՝ 150Երկարություն (սմ)՝ 202Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Լոռի-ՇիրակՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. երկրորդ կեսՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3740
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1931