Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կապույտ գորգադաշտի վրա պատկերված է կեռանախշերով հարդարված երեք շեղանկյունաձև զարդանախշ /մեկը անհամեմատ փոքր/, որոնց արանքները լրացված են սլաքաձև, մեկը մյուսին ներգծված, կեռանախշերով հարդարված զարդաձևերով: Ունի վեց եզրագոտի. ներքին գոտին հարդարված է հասկաձև զարդանախշով, սրան հարող գոտին՝ թեք դասավորված երկրաչափական պատկերներից կազմված շերտերով, լայն գոտին՝ կարմիր, կապույտ, կանաչ ուղղանկյուն հատվածներից, որոնք հարդարված են հանդիպակաց զույգ սլաքանախշերով և մանր շեղանկյուններով, լայնակի ուղղությամբ գոտու զարդանախշը քիչ փոխվում է:
Լայնություն (սմ)՝ 124Երկարություն (սմ)՝ 200Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Սևանի ավազանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1247
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-537