Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր գորգադաշտի վրա ձգվում է կտրտված եզրերով չորս շեղանկյուն շրջանակ: Դաշտը լրացված է երկրաչափական պատկերներով: Ունի երեք եզրագոտի, ներքինը հարդարված է «սղոցանախշով», արտաքինը՝ «շուշանանախշով», կենտրոնինը՝ վարդակներով և երկրաչափական պատկերներով հարդարված բազմագույն քառանիստերով, որոնք լայնակի կողմերում ունեն զույգ կեռանախշեր: Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  307 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մեղրի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3685 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1876