Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կապույտ գորգադաշտի վրա սպիտակավուն հիմնագույնով, «Տ»-աձև և կեռանախշերով հարդարված գոտեզարդով առանձնացված է խոշոր ուղղանկյունաձև շրջանակ, որը մի կողմում ունի ուղղանկյունաձև ելուստ: Այս շրջանակի մեջ պատկերված է երեք խոշոր իրարից տարբերվող բազմանիստ հորինվածք, որոնք կենտրոնում ունեն սպիտակ-կապույտ զույգ եռանկյուններից կազմված քառանիստ շրջանակներ: Հորինվածքների միջև պատկերված են կենդանապատկերներ, վարդակներ, աստղածաղիկներ: Լայնակի մի կողմում կա կեռերով հարդարված երեք շեղանկյունաձև շրջանակ: Ունի երեք եզրագոտի. եզրայինները հարդարված են շուշանանախշով, կենտրոնականը՝«գինու բաժակ» կոչվող նախշով:
Լայնություն (սմ)՝ 130Երկարություն (սմ)՝ 285Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Արցախ-Սևանի ավազանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1600/2
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-680