Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր գորգադաշտի վրա պատկերված է սրճագույն հիմնագույնով բազմանիստ շրջանակ՝հարդարված կենտրոնում քառանիստ շրջանակի մեջ պարփակված խաչահիմք կեռանախշերով, այս շրջանակի շուրջբոլորը պատկերված երկու զույգ օձագալար նախշերով, զույգ կեռանախշ շեղանկյուններով և այլ զարդահորինվածքներով: Լայնակի մի կողմում կա խորանաձև ելուստ: Ունի երեք եզրագոտի. արտաքին կապույտ և ներքին սպիտակ հիմնագույներով գոտիները հարդարված են զիգզագ գծանախշով և կեռանախշերով, կենտրոնական շագանակագույն հիմնագույնով գոտին՝ «գինու բաժակ» կոչվող նախշով:
Լայնություն (սմ)՝ 126Երկարություն (սմ)՝ 160Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՍյունիքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1158/3
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-475