Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգի դաշտը մուգ կարմիր է: Քառանկյուն դաշտի վրա երեք մեդալիոններ են գործված, որոնցից երկուսը ունեն կապույտ տափ, մեկը ՝ մանուշակագույն: Յուրաքանչյուր մեդալիոնի կենտրոնում դարչնագույն թիթեռանման զարդանախշ է, ներսում՝ իրար դեմ հանդիման կարմիր գույնի չորս մոմերով: Դրա աջ և ձախ, վերևի և ներքևի մասերում կարմիր գույնի ծաղկանման զարդանախշեր են, ներսում՝ իրար մեջ առնված ուղղանկյուն շրջանակներ: Մեդալիոնի ազատ տարածության վրա մանր ծաղիկներ են:Քառանկյուն դաշտի բաց տարածության վրա մանր սպիտակ ծաղիկներ են ՝տերևներով:Կենտրոնական մեդալիոնի դրսի կողմից աջ և ձախ կողմերում գործված է 1939 թվականը: Գորգը ունի մեկ լայն շրջանակ, որի վրա տերևներով գույնզգույն ծաղիկներ են գործված : Գորգի խավը և եզրային հյուսվածքները պահպանված են, գուները վառ են: Գորգի աջ մասի կենտրոնական հատվածում հենքը քայքայված ու բաց է: Հեղինակ՝  Անհայտ Վարպետ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  250 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապանի Եղվարդ գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6154 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1517