Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Գորգի դաշտը մուգ կարմիր է: Քառանկյուն դաշտի վրա երեք մեդալիոններ են գործված, որոնցից երկուսը ունեն կապույտ տափ, մեկը ՝ մանուշակագույն: Յուրաքանչյուր մեդալիոնի կենտրոնում դարչնագույն թիթեռանման զարդանախշ է, ներսում՝ իրար դեմ հանդիման կարմիր գույնի չորս մոմերով: Դրա աջ և ձախ, վերևի և ներքևի մասերում կարմիր գույնի ծաղկանման զարդանախշեր են, ներսում՝ իրար մեջ առնված ուղղանկյուն շրջանակներ: Մեդալիոնի ազատ տարածության վրա մանր ծաղիկներ են:Քառանկյուն դաշտի բաց տարածության վրա մանր սպիտակ ծաղիկներ են ՝տերևներով:Կենտրոնական մեդալիոնի դրսի կողմից աջ և ձախ կողմերում գործված է 1939 թվականը: Գորգը ունի մեկ լայն շրջանակ, որի վրա տերևներով գույնզգույն ծաղիկներ են գործված :
Գորգի խավը և եզրային հյուսվածքները պահպանված են, գուները վառ են: Գորգի աջ մասի կենտրոնական հատվածում հենքը քայքայված ու բաց է:
Հեղինակ՝ ԱնհայտՎարպետ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 120Երկարություն (սմ)՝ 250Նյութը՝ ԲուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Կապանի Եղվարդ գյուղՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1939 թվականՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-6154
Բաժնեհաշվառանիշ՝
Ա-1517