Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգի կենտրոնական դաշտը կարմիր է, որի վրա կա երեք մեդալիոն՝ երկուսը մեծ, մյուսը փոքր: Յուրաքանչյուր մեդալիոնի կենտրոնում քառակուսու մեջ ութթևանի աստղածաղիկ է: Մեդալիոններից դուրս գործված են կենդանական, բուսական, երկրաչափական պատկերներ: Փոքր մեդալիոնի երկու կողմում գործված են ոչխարներ բռնած մարդու ֆիգուրաներ: Գորգը ունի երեք եզրաշերտ շրջանակ: Առաջին եզրաշերտի կարմիր դաշտի վրա թեք գծերի արանքում խաչեր են, երկրորդի վրա՝ իրար հաջորդող թռչնակերպ և քառակուսու մեջ բուսական զարդաձևեր են, երրորդի բաց կանաչավուն դաշտի վրա՝ թեք գծեր և ծաղիկներ: Գորգի գույները մեղմ են՝ բաց կանաչավուն,բաց նարնջագույն, բաց վարդագույն և կարմիր: Եզրային հյուսվածքները ընդհանուր առմամբ վնասված են, իսկ մի կողմում՝տեղ-տեղ պատառոտված: Ունի խավի թեթևակի կորուստ: Հեղինակ՝  Անհայտ Վարպետ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  210 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6151 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1514