Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգի կենտրոնի քառանկյան շրջանակի ներսում, ընդհանուր դեղնավուն ֆոնի վրա պատկերված են երկու կապույտ և երկու կարմիր գույնի ութանկյուններ, որոնք իրարից բաժանված են լայն գծերով : Դրանց մեջ կարմիր և սպիտակ դաշտով թեք գծեր են գնում, որոնց վրա մանր խաչեր են արված:Ութանկյուններից յուրաքանչյուրի մեջ կենտրոնից դուրս եկող ութ գծեր են գործված, որոնք ավարտվում են ելուստներով : Գորգը ունի երեք եզրաշերտ շրջանակ,որոնցից առաջինը և երրորդը իրար նման են: Դրանց սպիտակ տափի վրա ալիքաձև ճյուղերի մեջ կարմիր մանր ծաղիկներ են: Նրանց արանքում երկրորդ եզրաշերտ շրջանակի վրա կարմիր, դեղին,սպիտակ,կապույտ գույնի քառակուսիներ են, որոնք իրենց հերթին կազմված են ավելի փոքր վանդակներից: Գորգի գույները վառ են, եզրային հյուսվածքները պահպանված են, խավը՝ նունյպես: Հեղինակ՝  անհայտ Վարպետ՝  անհայտ Լայնություն (սմ)՝  111 Երկարություն (սմ)՝  204 Նյութը՝  բուրդ Նվիրատու՝  Վալենտինա Լեոնտևա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի 2-րդ կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-365 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-191