Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Գորգ- եռաշրջանակ, երկուսը՝ նեղ, մեկը՝ լայն: Եզրագոտին ունի համչափ կրկնվող կապույտ, դեղին, սպիտակ, կանաչ գույնի ոճավորված նշաձև պատկերներ: Լայն գոտին ունի «աստիճանավոր բուրգ», «եղան», «սղոց» զարդապատկերները, որոնց հաջորդում է «փոցխ» նախշազարդը, զիգզագ գծանախշերով շրջանակը: Դաշտի ֆոնը կարմիր է և այն շրջանակվումէ կանաչ գույնի համաչափ կրկնվող բուրգերով և սպիտակ ու կարմիր բաժանումներով: Կենտրոնական մասում պատկերված են կտրտված եզրերով քառաթև, չորս բևեռներում նույնատիպ կապույտ թռչնի ոճավորված պատկերներ, կենտրոնում՝ «խնձոր-խաչ», ատամնավոր եզրերով կանաչ, կապույտ, կարմիր գունավորմամբ մեդալիոններ, որոնցից մեկի վերնամասում ծաղիկներ են գործված:
Նյութը՝ ԲուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Լոռի-ՓամբակՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբՉափս՝ 244 x 172 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 12251