Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Գորգ- դաշտը կապույտ է, ունի երեք շարք եզրագոտի, որոնց հիմնագույնը բաց շագանակագույն և սպիտակ է: Եզրագոտու առաջին շարքը իրենից ներկայացնում է զիգզագաձև զարդանախշերի ամբողջություն, որոնց կեսը գործված է կապույտ, կեսը՝ մուգ շագանակագույն թելերով: Երկրորդ շարքում սպիտակ գույնի հետ գործված են շագանակագույնի մուգ և բաց երանգներով, կապույտ գույնով աստղածաղիկներ: Երրորդ շարքում շագանակագույնի մուգ և բաց երանգներով գործված են ծաղկանման զարդանախշեր: Դաշտն իրենից ներկայացնում է «կենաց ծառի» պատկերների ամբողջություն, որոնց միջև՝ քառակուսիների մեջ, պատկերված են «խոյեղջյուր» զարդանախշեր, կենտրոնում՝ խաչ, մեկընդմեջ պատկերված են նաև օձապատկերներ՝ Տ:
Նյութը՝ բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՆախիջևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի 2-րդ կեսՉափս՝ 162 x 100 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 12246