Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մուգ շագանակագույն գորգադաշտի վրա պատկերված է երեք խոշոր ութանիստ շրջանակ, եզրայինները՝ կարմիր, կենտրոնինը՝ դեղին հիմնագույներով, որոնք պարունակում են ուղղահայաց դասավորված կեռերով հարդարված երեքական քառակուսի շրջանակ՝ կենտրոնինը՝ համեմատաբար ավելի մեծ: Հարթությունները արտաքինից ունեն կարճ թեք գծանախշեր, ներսից՝ դեպի ներս ուղղված կեռանախշեր: Դաշտը հարդարված է խաչահիմք վարդակներով, գծայնացված կենաց ծառերով, երկու զույգ կեռանախշ հորինվածքով: Ունի երեք եզրագոտի:
Լայնություն (սմ)՝ 154Երկարություն (սմ)՝ 271Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՋավախքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3629
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1820