Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ հիմնագույնի վրա պատկերված են երկու բազմանիստ հորինվածքներ, որոնք գեղազարդված են ուղղանկյուն, ձգված եզրերով երկրաչափական պատկերներով և երկու կեռիկազարդ շեղանկյունիներով: Ազատ տարածքը լրացված է մանր նշիկաձև պատկերներով: Ունի հինգ զարդագոտի: Ներքին և արտաքին զարդագոտիները հարդարված են կեռիկազարդ շեղանկյունիներով, երկրորդ և չորորդ գոտիները՝ ժապավենաշղթաներով, իսկ երրորդը՝ «գինու բաժակ» կոչվող նախշով: Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  260 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գողթն գավառ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  19.10.88թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7341/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3331