Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր հիմնագույնի վրա պատկերված է մի խոշոր զարդաշրջանակ, որն իր մեջ ամփոփում է երկու ուղղանկյուն հորինվածքներ, որոնք արտաքին կողմից շրջապատված են կեռանախշերով։ Ուղղանկյուն հորինվածքների կենտրոնում կան մեկական, արտաքինից կեռանախշերով պատված շեղանկյուններ։ Գոտևորված է երեք զարդագոտիներով։ Ներքին, լայն, սպիտակ հիմնագույնով գոտին զարդարված է խաչանախշեր պարունակող, ատամնավոր եզրերով փոքրիկ շեղանկյուններով։ Ներքին և արտաքին կարմիր հիմնագույնով գոտիները զարդարված են սղոցատիպ նախշերով։ Ունի արաբատառ գրություն «1910»։
Լայնություն (սմ)՝ 135Երկարություն (սմ)՝ 205Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Սևանի ավազանՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1910թ.Հայտնաբերման ժամանակը՝ 17.07.1978Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
107
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-69